Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 4 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 753: Ընդ որում 297-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 53 նոր դեպք։
Ադիգենի` 10,
Ախալցիխե` 18,
Բորժոմի` 18,
Ասպինձա` 3,
Ախալքալաքում` 4 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 813 անձ:
Ախալցիխեում՝ 266,
Բորժոմիում՝ 215,
Ադիգենում՝ 137,
Ասպինձայում՝ 77,
Ախալքալաքում՝ 108,
Նինոծմինդայում՝ 10:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 53 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 138 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 92 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք, երկուսն էլ Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2093, մահվան դեպքերը՝ 39։
Այս պահի դրությամբ սպասվում է 123 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 52 անձ, ընթանում է փորձաքննություն։