Ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել կորոնավիրուսի նոր՝ ավելի վտանգավոր շտամի ի հայտ գալու համար։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է Իզվեստիան։

«Հիմնականում, պայմաններն իդեալական են ավելի վարակիչ, ավելի վտանգավոր տարբերակի ի հայտ գալու համար»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ:

ԱՀԿ-ի ղեկավարը պարզաբանել է, որ որոշ երկրների բնակիչների պատվաստումների լայն ընդգրկումը, ինչպես նաև «Օմիկրոն» շտամի ավելի քիչ ծանր ընթացքի մասին ստացված տեղեկատվությունը հանգեցրել է համաճարակի ավարտի մասին «վտանգավոր նարատիվի» (պատմվածք) առաջացմանը։

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ամեն շաբաթ կորոնավիրուսից մահանում է շուրջ 70 հազար մարդ, առողջապահության համակարգերը ծանրաբեռնված են, իսկ վիրուսի էվոլյուցիայի դիտարկումը բավարար չէ:

Panorama.am