Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել «հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։
Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին, որին հաջորդել է եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում», – ասված է հաղորդագրության մեջ: