Ապրիլի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 235 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 496 մարդ, մահացել է 5 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 652 707, այստեղից ապաքինվել է 1 633 338 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 788:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 318 փորձարկում, այդ թվում 18 357-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 961-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 1.16% է, վերջին 14 օրվանը՝ 1.58%, վերջին 7 օրվանը՝ 1.34%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 871 126 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 113 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: