Ի՞նչ է նշանակում Եվրոպայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը, ե՞րբ ուժի մեջ կմտնի առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, ի՞նչ կտա դա Վրաստանի քաղաքացիներին, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ճանապարհորդելու ժամանակ առանց մուտքի արտոնագրի, և այլ հարցերի շուրջ jnews.ge-ն զրուցեց Եվրոպական ինտեգրացիա հիմնադրամի «Վրաստանի բաց հասարակություն» ծրագրի կառավարչի` Վանո Չխիկվաձեի հետ:
-Ի՞նչ է նշանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը:
Ազատականացումը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն կենսաչափական անձնագրեր կկարողանան մեկնել ԵՄ երկրներ, Շենգենյան երկրներ: 90 օր 180 օրվա ընդմիջումից հետո, նրանք կարող են լինել Եվրոպայում առանց մուտքի արտոնագրերի: Նրանց պետք չի լինի մուտքի արտոնագիր և բոլոր ընթացակարգերը, որոնք նախկինում կային:
-Ե՞րբ կլինի ազատականացումը:
Դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց ասում են, որ այն կլինի այս տարվա ամռանը:
-Այդուհանդերձ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ե՞րբ մարդիկ կկարողանան ճանապարհորդել առանց մուտքի արտոնագրերի, ի՞նչ լեզվով և ու՞մ պետք կլինի ներկայացնել:
Այո, նրանք պետք է ունենան`
1. Կենսաչափական անձնագիր
2. Մեկնման և հետդարձի տոմս
3. Հյուրանոցի ամրագրում
4. Ապահովագրություն
5. Գումար բանկային հաշվի վրա, մոտ 50 եվրո մեկ օրվա համար
Նրանք պետք է ունենան այդ բոլոր փաստաթղթերը իրենց հետ, և ցույց տան օդանավակայանում, կամ վրաց մաքսավորներին կամ այն երկրի աշխատակիցներին, ուր որ նրանք մեկնում են: Այդ փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն կամ այն երկրի լեզվով, ուր մեկնում են:
-Հնարավոր է, որ երբ սկսի գործել առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, ապա ժողովուրդը կսկսի հոսքերով գնալ դեպի Եվրոպա:
Այո, դա հնարավոր է, կարևորը թե ինչ պիտի մարդիկ իմանան, դա այն է, որ սա նրանց այնտեղ աշխատելու հնարավորություն չի տալիս: Նրանք կարող են այնտեղ բուժվել, սովորել, տեսնել Եվրոպան: Բայց նրանք այնտեղ չեն կարող աշխատել:
-Բայց նրանք կարող են այնտեղ մնալ բուժվելուց կամ ուսման ավարտից հետո:
Այնտեղ կա օրենք: Եթե գտնեն այդպիսի մարդկանց Եվրամիության մեջ, դրա համար նախատեսված է առաջինը` 3000 լարի տուգանք իսկ երկրորդը` դեպորտ 5 տարով:
-Մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումն ինչ կտա Վրաստանի քաղաքացիներին և Եվրամիությանը:
Այն տալիս է մեզ, այն, որ մարդիկ մինչ սա ծախսում էին 35 եվրո գումարած մուտքի արտոնագրերի սպասարկման կենտրոնների աշխատանքի համար: Նրանք այդ գումարները կխնայեն, և եթե նրանք ապրում են օրինակ Ախալքալաքում, նրանց պետք կլինի գնալ Թբիլիսի: Սա տալիս է գումարի և նյարդերի տնտեսում: Իսկ դա շատ բան է նշանակում: Սահմանի բացումը մեզ հնարավորություն է տալիս գնալու նայելու, թե ինչ կա այնտեղ, թե ինչի մասին են այդքան շատ խոսում Վրաստանում: Ինչ է Եվրոպան: Իսկ Եվրամիությունը, այս ամենը տալիս է ավելի մեծ հանրաճանաչություն:
Շուշան Շիրինյան