Հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած բախման փաստով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի։
Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով՝ Մ․Մ․-ին, Կ․Մ․-ին, Է․Մ․-ին, Ա․Ա․-ին և Ա․Կ․-ին։
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի Թամար Թագուհու փողոցում գտնվող քաղաքական կուսակցություն «Ազգային շարժման» շտաբի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ ֆիզիկական վնասվածքներ են ստացել «Ազգային շարժման» ներկայացուցիչները։
Միջադեպի կապակցությամբ, իրավապահ մարմինները վարել են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, հարցաքննվել են միջադեպին մասնակից բոլոր անձիք, վկաները և բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքիր տեղեկությունների են տիրապետել հետաքննությանը օգնել են:
Վկաների հարցաքննությունից պարզ է դարձել, որ բախման պատճառ է հանդիսացել «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների կողմից մի քանի բենզալցակայաններում նախընտրական պաստառներ պոկելու և աշխատակիցներին բառացիորեն վիրավորելու համար:
Հետաքննությունը սկզբնական շրջանում Վարստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով էր սկսվել, որն էլ հետագայում վերաորակավորվեց և շարունակվեց 126-րդ հոդվածի առաջին մասով։
Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքում է եղել նաև Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, ով էլ Rustavi 2-ի լրագրողի հարցին, թե ի՞նչ է անում այնտեղ, պատասխանել է. «Զբոսնում եմ, ավելի հանգիստ վայր է»։