Աղալքալաքի գրեթե բոլոր փողոցում նկատելի է դիատահորեր, որոնց վրա կամ անվադողեր է դրված, կամ «ծառ է աճեցված», կամ էլ արկղ է տեղադրված։

Դեմիրճյան փողոցի վրա կա մի դիտահոր, որը մոտվոր 3 տարի է կիսաբաց վիճակում է, բնակիչները ծառ են դրել, շուրջը քարեր շարել, որպեսզի մեքենաները մեջը չնկնեն:

«Մոտավոր երեք տարի է այս վիճակին է, կիսաբաց է։ Քարեր ենք դրել, որ մեքենաները մեջը չնկնեն», – ասում է Դեմիրճյան փողոցի բնակիչ Արմեն Մանվելյանը։

lyuk u tsar

Շրջելով քաղաքի փողոցներով այդպիսի պատնեշավորած դիտահորերի շատ կհանդիպեք, օրինակ Դարբինյան փողոցի հենց կենտրոնում անվադող է դրված դիտահորի վրա։

lyuk 3

Ջրամատակարարաման միավորման Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի խոսքերով այդ դիտահորերը բաց չեն։

«Այդ դիտահորերը բաց չեն, ուղղակի այն բնակիչները, ում կոյուղին այդ տարածքով է անցնում նրանք անվադողեր են դրել, որ մեքենաները վրայով չգնան։ Շատ-շատ գնամ հանեմ այդ անվադողերը, ուղղակի մենք հանենք հաջորդ օրը նրանք էլի տեղադրելու են», – ասում է Արտակ Թառլամազյանը։

Թբիլիսկայա փողոցում նույնպես կան անվադողերով դիտահորեր, Jnews-ի այնտեղ եղած ժամանակ բնակիչներն ասացին, որ երկար ժամանակ է այդպես է, տեղադրել են, որպեսզի մեքենանաերը մեջը չնկնեն։

ditahor

ditahwr 2

ditahwr

lyuk 2

Նկարները շարունակելի են, իհարկե՝ եթե շրջենք ամբողջ քաղաքով։