Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 877 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 104 ֆիզիկական անձի, որոնց մեջ կան քաղաքացիներ, որ խախտել են ժամը 21:00-05:00-ն սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 773 անձ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ պարագայում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:
Դիմակ կրելու կարգի խախտման համար անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանք 20 լարիի չափով: Ինքնամեկուսացման և կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:
Նման նյութեր:
2020 թվականին, համավարակի պայմաններում, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ, նվազել է 32 տոկոսով,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից պատրաստված,…
03.03.2021 | նորություններ
Արտերկրում ժամանակավոր աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողների համար աշխատանքային միգրացիայի հատուկ պորտալն գոյություն ունի ընդամենը երկու շաբաթ, սակայն այդտեղ արդեն գրանցվել են Վրաստանի ավելի քան 92…
02.03.2021 | նորություններ
Խորհրդարանի հարակից տարածքում իրավապահները ձերբակալել են մի քանի անձի:
02.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
02.03.2021 | նորություններ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհին սահմանափակումներ են գործում: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:
01.03.2021 | նորություններ
Այսօրվանից՝ մարտի 1-ից, Վրաստանում սկսվել է միասնական ազգային քննությունների համար գրանցումը: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ՝ գրանցումը տեղի կունենա միասնական ազգային քննությունների, ուսանողների դրամաշնորհների…
01.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
01.03.2021 | նորություններ
Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելու դեպքում:
28.02.2021 | Հասարակություն