Սաուդյան Արաբիայի ցածրարժեք «Flyadeal» ավիաընկերությունը սկսել է գործել Վրաստանի ավիաշուկայում։ Սաուդյան Արաբիայի պետական ընկերությունն իրականացրել է առաջին ուղիղ չվերթը Ջիդայից Թբիլիսիի միջազգային օդանավակայան։
«Flyadeal»-ը սկսում է ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Թբիլիսի միաժամանակ Սաուդյան Արաբիայի երեք քաղաքներից՝ Ռիադից, Ջիդդայից և Դամամից:
Վրաստանի օդանավակայանների միությունը հայտարարել է, որ ավիաընկերության հետ բանակցությունների մի քանի ամիս տևած փուլը հաջողությամբ ավարտվել է։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ «Flyadeal»-ը Սաուդյան Արաբիայից Վրաստան ուղիղ կանոնավոր չվերթեր կիրականացնի շաբաթական տաս թռիչք հաճախականությամբ։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նոր ավիաընկերության մուտքի կապակցությամբ ընդունելություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տնօրեն Թամար Արչուաձեն, «TAV Georgia»-ի գլխավոր տնօրեն Թեա Զաքարաձեն և ավիաընկերության ներկայացուցիչներ։