Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ կորոնավիրուսի դեմ կարելի է պատվաստվել կորոնավիրուսից ապաքինվելուց 30 օր անց:
Այդ մասին Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Ինչպես գիտեք, վարակվելուց հետո պատվաստման համար թույլատրվում է 120 օր: Այս շաբաթ այն կփոխվի և կկրճատվի մինչև 30 օր: Այսպիսով, բոլորը կարող են ավելի արագ պատվաստվել: Նախարարի հրամանը, հավանաբար, կստորագրվի այս շաբաթ», – նշել է Ամիրան Գամղրելիձեն: