Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը Պատրիարքարանում ընդունեց նոր Վարչապետ Գիորգի Գախարիային: Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը շնորհավորեց Գախարիային այդ պաշտոնին նշանակման կապակցությամբ և օրհնեց նրան:
Կառավարությունը թարմացնելու անհրաժեշտությունն առաջացել էր նախորդ վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականից հետո: Սեպտեմբերի 3-ին, քաղխորհրդի նիստի արդյունքներից հետո, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը թափուր տեղի համար առաջադրեց նախկին ՆԳ նախարարին: Ամսի 8-ին Գիորգի Գախարիան և իր նորացված կաբինետը ստացան վստահության քվե խորհրդարանի կողմից:
Վրաստանի խորհրդարանը քվեարկել է նոր կառավարության նկատմամբ վստահության քվեով, որը ղեկավարել է ՆԳ նախկին նախարար Գիորգի Գախարիան: Մանդատ ստանալու համար նորացված կաբինետին անհրաժեշտ էր 76 պատգամավորների աջակցությունը: Արդյունքում, Գախարիան, նրա կաբինետը և կառավարչական ծրագիրը ստացել են 98 ձայն: