Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 161 794-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 379-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 922 դեպք կա, այլ պատճառով՝ 700։
Ապաքինվել է ևս 932 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 148 893 է։ Փաստացի բուժվողների թիվը 9 279 է։
Մեկ օրում թեստավորվել է 2 123 հոգի, ընդհանուր առմամբ 606 809 թեստ է արվել։