Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 1 337 նոր դեպք: Մահացել է 49 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 191 063 դեպք: Ապաքինվել է ևս 3 498 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 161 681:
Կորոնավարակից մահացել է ևս 49 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 839:
Կարանտինային ռեժիմում է 986 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 912 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 2 886-ը: