Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 161 415-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 361-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 908 դեպք կա, այլ պատճառով՝ 696։
Ապաքինվել է ևս 573 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 147 961 է։ Փաստացի բուժվողների թիվը 9 850 է։
Մեկ օրում թեստավորվել է 1 700 հոգի, ընդհանուր առմամբ 604 686 թեստ է արվել։