Օգոստոսի 21-ից մինչև 28-ը Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 13 737 նոր դեպք: Հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ մեկ շաբաթում կորոնավիրուսից ապաքինվել է 14 486 մարդ, երեք պացիենտ մահացել է:
Մեկ շաբաթվում կատարվել է 76 704 թեստավորում:
Անցած շաբաթ Վրաստանում բացահայտվել էր կորոնավիրուսի 12 595 նոր դեպք, 12 329 մարդ ապաքիվել է, 6 պացիենտ մահացել: