2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,1 տոկոսային կետով և կազմել 13,7 տոկոս։
Ըստ «Վրացստատ»-ի՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աշխատանքի ընդունվածների թիվն աճել է 19,1 հազար մարդով (2,1%) և հասել 935,8 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը մեծացել է 41,3 հազարով (10.1%) և կազմել 451.5 հազ.:
«Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 47,2 հազարով (17,7%) և կազմել 219,7 հազար։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 տարեկան և բարձր տարիքի բնակչության շրջանում) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսային կետով և սահմանվել 54,5 տոկոս, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2.8 տոկոսային կետով և կազմել 47.0 տոկոս։
Աշխատուժի մասնակցության մակարդակը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում աճել է 1.3 տոկոսային կետով, իսկ քաղաքային տիպի բնակավայրերում զբաղվածության մակարդակը աճել է 3.0 տոկոսային կետով, գյուղական տիպի բնակավայրերում՝ 2.5 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 47.9 տոկոս և 45.8 տոկոս:
2024 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, վարձու աշխատողների տեսակարար կշիռն աշխատողների ընդհանուր թվաքանակում նվազել է 1,6 տոկոսային կետով և կազմել 67,5 տոկոս։
Գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում ավանդաբար ավելի բարձր է, քան կանանց մոտ։ 2024 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կանանց մոտ այս ցուցանիշը նվազել է 3,6 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,6 տոկոսային կետով և կազմել համապատասխանաբար 10,9 և 15,9 տոկոս։
Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կանանց շրջանում աշխատուժի մասնակցության ցուցանիշն աճել է 1,5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 1,0 տոկոսային կետով։
2024 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, կանանց շրջանում զբաղվածության մակարդակն աճել է 2,9 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց մոտ՝ 2,6 տոկոսային կետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։