Որորշ կովիդ-վարակակիրներ թաքցնում են իրենց հիվանդությունը, համարելով «ամոթալի» և դուրս են գալիս տնից, շփվում մարդկանց հետ, ազատ գնում խանութներ, շուկաներ, դեղատներ և շատ այլ վայրեր: Այս իրավիճակն ավելի է նպաստում կորոնավիրուսով վարակման թվերի աճին և վարակի նկատմամբ վերահսկողության կորցնելուն:
JNEWS-ի զրուցակիցն է NEOLAB լաբորատորիայի բժիշկ-վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մայա Բուցաշվիլին: Մենք խոսել ենք ստեղծված իրավիճակի, կորոնավիրուսի դեմ պայքարի, բուժման մեթոդների և ճիշտ սննդակարգի մասին:
– Տիկին Մայա, բազմաթիվ վարակված անձինք լաբորատոր հաստատման բացակայության պատճառով համապատասխան մարմինների հսկողության տակ չեն գտնվում, ինչքան ժամանակ են նրանք տարածման աղբյուր հանդիսանում, որքա՞ն երկար է COVID-19 վիրուսը մնում օրգանիզմում:
«Ցավոք, շատ շրջաններում այնպիսի իրավիճակ է, որ հիվանդները պատշաճ հսկողության տակ չեն։ Այս ամենը մասնակիորեն կապված է այն բանի հետ, որ ախտորոշման տարբերակները, օրինակ. ինչպիսին է PCR թեստը, բոլոր տեղերում չէ, որ հնարավոր է այսպես հեշտ հանձնել և դա մատչելի չէ, և սա պատճառներից մեկն է: Հիմա մենք հույս ունենք ուղղել դա, քանի որ պոլիկլինիկաներում բաժանվել են նոր, այսպես կոչված «արագ թեստեր», որոնցով հեշտությամբ կատարվում է հետազոտություն և պատասխանը հայտնի է դառնում 20 րոպե անց: Դրա համար պետք չեն սարքավորումներ և դրանք պետք է հասանելի լինեն շրջաններում, նաև Ձեր շրջանում: Դրանք հեշտացնում են ախտորոշումը և բացահայտում վարակակիրներին: Ինչ վերաբերում է վարակակիրներին, ապա նրանց արգելվում է փողոցում գտնվել, նրանք պետք է գտնվեն ինքնամեկուսացման մեջ, նրանք պետք է պաշտպանեն մյուսներին վարակվելուց։ Ինքնամեկուսացման կարգն այսպիսինն է՝ եթե անձը չունի ախտանիշ, բայց հաստատվել է կորոնավարակ, իսկ այդպիսիները, ինչպես մենք գիտենք քիչ չեն, թեստի դրական պատասխան ստանալու օրից 10 օր պետք է լինեն ինքնամեկուսացման մեջ: Ովքեր ախտանիշեր ունեն, ապա առաջին սիմպտոմի ի հայտ գալուց հետո պետք է 10 օր, իսկ ախտանիշ չւոնենալուց հետո ևս 3 օր պտեք է ինքնամեկուսացվեն, այս երկու պայմանները պետք է կատարվեն: Եթե հիվանդը գտնվում է ծանր վիճակում, այդ դեպքում ինքնամեկուսացումը կերկարաձգվի մինչև 20 օր։ Աներևակայելի է, որ covid-ի դրական պատասխան ունեցող հիվանդը ազատ շրջի փողոցներում, դա նշանակում է, որ մյուսների համար ևս խնդիր է առաջացնում, և նրանց ռիսկի են ենթարկում: 10 օր անց մարդն արդեն վարակակիչ չէ։
– Շատերը չեն կարող կապ հաստատել առցանց կլինիկաների բժիշկների հետ, նրանք չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն, ի՞նչ անել նման դեպքերում:
Կանոնն այսպիսինն է, որ 112-ը պետք է տեղեկացնի համապատասխան շրջանի առցանց կլինիկային, որտեղ նստած են հերթապահ բժիշկները, որոնք հեռախոսով են միանում և հաստատվուն է կապը հիվանդի հետ, և երեք օրը մեկ պետք է կապ հաստատեն, եթե ցածր ռիսկային խմբի մեջ է հիվանդը, սակայն անհրաժեշտ է լինում, որ ամեն օր կապ հաստատել «ընտանեկան բժշկի» հետ։ Սակայն, քանի որ առցանց կլինիկաների քանակը շատ քիչ է, և չի բավականացնում, իրականում այս բժիշկները շատ ծանրաբեռնված են և չեն ազատվում զանգելու համար, թե չէ յուրաքնաչյուր գրանցված դեպք միանգամից տեղ է հասնում։
– Մասնագետներն ասում են, որ առանց բժշկի նշանակման չի կարելի հակաբիոտիկներ ընդունել, ինչու՞:
Որոշ մարդիկ կարծում են, որ եթե թոքաբորբ ունեն, ապա անպայման է հակաբիոտիկներ ընդունել: Ես ուզում եմ ընդգծել, որ հիմա այլ իրավիճակում ենք, թոքաբորբը, որն առաջացել է կորոնավարկից, սովորական թոքաբորբ չի հանդիսանում, որի դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ։ Այս բորբքումը վիրուսից է առաջացել, և, ինչպես գիտենք հակաբիոտիկը վիրուսին չի ազդում: Դրա համար մարդիկ պետք է հիշեն, որ եթե կորոնավարակ ունեն, անում են դոմոգրաֆիա և թոքերի բորբքում է ախտորոշվում, նրանք բարկանում են բժիշկների վրա, որ ինչու չեն նշանակում հակաբիոտիկներ։ Իրականում հակաբիոտիկ պետք չէ կորոնավարակի ժամանակ, եթե բակտերիալ բարդություն չկա, իսկ դա պետք է գնահատի բժիշկը։
– Ի՞նչ խորհուրդ կտաք տանը գտնվող հիվանդներին՝ ինչպես հոգ տանեն իրենց մասին:
Առաջին հերթին պետք է հաշվի առնեն, որ միշտ չպետք է անկողնային ռեժիմում գտնվեն, քանի որ մեր մոտ ընդունված է, եթե հիվանդ ես, ուրեմն պետք է պառկես: Այս դեպքում հակառակն է, մշտական անկողնային ռեժիմում լինելը հնարավոր է բարդացնի հիվանդությունը տարբեր թրոմբոցիտային բարդություններով, դրա համար նույնիսկ սենյակում պետք է շարժվել։
Երկրորդ, ևս մեկ սխալ, երբ մարդը հիվանդ է, ինչպես ինքը, այնպես էլ ընտանիքի անդամները միշտ փորձում են տաքացնել և մաքսիմում տաքության մեջ պահել, այսպիսի դեպքերում, եթե հիվնադը բարձր ջերմություն ունի, հակառակը, դա շատ վատ է, պետք է հովացնել, և քանի որ այս հիվանդության համար բնութագրական է շնչառության դժվարանալը, պետք է բացել պատուհանները, խորը շնչել, որպեսզի թթվածին լինի։ Եթե հնարավորություն կա, ապա հիվանդը կարող է ձեռք բերել փոքր սարքավորում, որը կոչվում է պուլսոքսիմետր, որը մատի վրա է անցկացվում և չափում է թթվածնի կոնցենտրացիան։ Սա շատ կարևոր է, քանի որ եթե ժամանակ առ ժամանակ չափենք, մեզանից չի փախչի այն պահը, երբ որ հնարավոր է միանգամից իջնի թթվածնի քանակը և մարդու մոտ սկսվի շնչառության անբավարարություն, որն էլ ամենագլխավոր բարդությունն է։
Պետք է լավ սնվել, դիետայի ժամանակը չէ կորոնավարակի ժամանակ, հեղուկ պետք է ընդունել մինչև 2 լիտր և շատ լավ կլինի, եթե ունենաք փուչիկներ և փչեք, քանի որ այն վարժեցնում է թոքերը։
Պետք չէ վախենալ ջերմություն ունենալուց, դա հասարակ ախտանիշ է, կարող ենք օգտագործել պարացետամոլ և հիպոբրուֆեն, սակայն նորից եմ կրկնում հակաբիոտիկներ, հորմոններ առանց բժշկի հետ խորհրդակցության չընդունել։ Իսկ վիտամիները վնասակար չեն, քիչ դեպքերում կարող է առաջացնել ալերգիա։ Չկա որևիցե մի գիտական ապացույց, որտեղ ասվում է, որ վիտամինները պաշտպանում են կորոնավարակից, սակայն վնասակար չէ, կարող է մարդ ունենա վիտամինների պակաս և լրացնի։ Վրաստանում տարածված է D վիտամինի պակաս, հիմնականում նաև այն բնակավայերում, որտեղ արևոտ եղանակները քիչ են, այսինքն՝ վիտամիների ընդունումը վատ չէ, սակայն պետք չէ ունենալ պատրանք, որ մեզ պաշտպանում է կորոնավարակից։
– Ի՞նչ ախտանիշներ պետք է ունենա կորոնավարակ ունեցող անձը, որպեսզի նրան հոսպիտալացնեն։
– Գոյություն ունի սպեցիֆիկ նշաններ, որոնց ժամանակ էլ պարտադիր է, որ մարդը հոսպիտալացվի։ Ես մի քանիսը կթվարկեմ, օրինակ. եթե պուլսոքսիմետրով չափելով շնչառությունը, եթե իջնի 92-ից ցածր, ապա պետք է չափել մի քանի անգամ և խորը շնչելուց հետո էլ չի ուղղվում, ապա այդ հիվանդը ռիսկային խմբում է, որ կարող է շնչառության անբավարարությունն ավելի շատանալ և լավ կլինի, որ տեղափոխվի հիվանդանոց։
Հատկապես, եթե նա որևիցե մի ռիսկային խմբում է. տարիքը 65-ից բարձր է, ճնշման տատանում ունի, դիապետ, ուռուցք, սրտանոթային հիվանդություններ և այսպես շարունակ, կամ հղի է, նորածին է՝ մինչև 12 ամսական, և հիմանակնում այս խմբի ներկայացուցիչների համար է վտանգավոր թթվածնի անկումը։ Ինչպես նաև շնչառության արագացումը, մարդիկ պետք է իմանան հաշվել իրենց շնչառությունը, մի րոպեի ընթացքում քանի անգամ պետք է ներշնչել, 30-ից ավելն արդեն շատ վտանգավոր ախտանիշ է, 25-ից բարձրն էլ ուշադրության կենտրոնում պետք է լինի, ինչպես նաև շրթունքների և մատների կապտելը, և, եթե այսպես ասած ուշագնաց վիճակում է մարդը և ընտանիքի անդամները չեն կարող ուշքի բերել, հիմնականում այս նշաններն են շատ վտանգավոր։
– Շտապ օգնության ծառայությունն աշխատում է ինչպես միշտ՝ անալգին-դիֆենհիդրամինի և դեքսամետազոնի ներարկում, արյան թթվածնի չափումներ չլինելու կամ թոքերի նախնական հետազոտություն: Ինչո՞ւ է այդպես, շտապօգնությունը չպետք է վերապատրաստվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Ամբողջ երկրի մասշտաբով շտապ օգնության մեքենաները դարձրել են փոխադրամիջոցներ, տանում-բերում են և սա շատ տխրալի է, քանի որ շատ մեծ ռեսուրս է ծախսվում։ Եթե շտապ օգնություն ենք կանչում, ապա ավելի ֆունկցիոնալ և գործող պետք է դարձնել այն, այս ուղղությամբ խոսակցություն եղել է: Հուսով ենք, որ քայլեր կձեռնարկվեն և համապատասխան սարքավորումներ ձեռք կբերվեն։ Հենց իրենք շտապ օգնության աշխատակիցներն էլ վատ իրավիճակի մեջ են, շատ թրեյնինգ չեն ունեցել և ուղիղ հիվանդների հետ շփման մեջ մտան, շուտ վարակվում են։ Այս ամենի մասին մշտապես խոսվում է և հույս կա, որ կամաց-կամաց կլուծվի խնդիրը։
– Այն մարդիկ, ովքեր մահանում են կորոնավարակից, նրանց հուղարկավորում են հատուկ պայմաններում, սակայն արդեն շատ են դեպքերը, երբ չգիտեն, որ տվյալ մահացել է կորոնավարակից և հուղարկավորում են սովորական պայմաններում, ի՞նչքանով է սա սպառնալիք։
– Եթե կա կասկած, որ մարդը մահացել է կորոնավարակից, և կյանքի ընթացքում, ցավոք, թեստ չի հանձնել, չենք կարող հատատել նրա ընտանիքի անդամներին, որ կորոնավարակից է մահացել, քանի որ դա լաբորատոր կերպով հաստատած չէ։ Ամենասկզբից այս ծեսերի վերաբերյալ ավելի խիստ օրենք էր սահմանված, և տուն չէին թողնում տանել մահացածի աճյունը և բարեկամները հեռվից էին հետևում։
Հիմա ինչպես պարզվեց այդքան էլ վտանգավոր չէ մահացածը, այդ իսկ պատճառով թույլ տվեցին, որ տուն տանեն, սակայն հատուկ փափեթավորված։ Մեր մոտ կա այդ ավանդույթ, որ վերջին հրժեշտի ժամանակ համբուրում են մահացածին, կամ ավելի մոտ են կանգնում, և վիրուսի տարածման ռիսկի նվազման համար չպետք է լինի շփում, այլ դեպքերում այդքան մեծ ռիսկ չկա։ Առաջին օրերին մահացածը դեռ կարող է վիրուս տարածող լինել։
Նպատակահարմար է, որ հոգեհանգստի արարողությանը մասնակցեն միայն հարազատները, քանի որ այդ վայրերում վիրուսը կարելի է տարածվել, ի նկատի ունեմ ոչ միայն մահացածից, այլ նաև այդտեղ հավաքված մարդկանցից: Եվ պետք է հաշվի առնենք, որ եթե շատ պարտադիր չէ հավաքը, ապա չհավաքվել։ Իհարկե շատ դժվար է մեր ավանդույթներին հրաժեշտ տալ, սակայն պետք է գոնե ժամանակավոր հրաժեշտ տալ այդ ավանդույթներին, քանի որ, տեսնում ենք, թե ինչ վտանգի առաջ ենք կանգնած։
– Ինչքա՞ն ժամանակ է հակամարմինը մնում մարդու օրգանիզմում, որպեսզի անձը երկրորդ անգամ չվարակվի։
– Դեռ հաստատ հայտնի չէ, սակայն երևի մինչև 2 տարի, սակայն ոչ հաճախ կրկնակի վարակման դեպքեր կան:
Վարակաբանի խորհուրդները
– Ովքեր, որ կորոնավարակ չունեն, շատ հասարակ խորհուրդ, բժշկական դիմակը շատ լավ պաշտպանում է, սակայն պետք է փորձենք ինչքան հնարավոր է այն շուտ-շուտ փոխենք։ Կան մարդիկ, ովքեր հիմանավորում են, որ հեշտ չէ գնել օրը 2-3 դիմակ, թանկ է, սակայն հնարավոր է ունենալ կտորից դիմակներ, գործվածքից և հաճախակի փոխել, այնուհետև՝ լվանալ։ Պարտադիր չէ, որ լինի միանգամյա բժշկական դիմակ: Իհարկե ձեռքերի հաճախակի լվացում, ինչպես նաև հեռավորություն պահպանել, փորձել անձնական կոնտակտ չունենալ, ինչքան քիչ հավաքվենք իրար գլխի, այդքան քիչ վարակակիր կունենանք։
Ինչ վերաբերում է կորոնավարակակիրներին, ովքեր տանն են գտնվում, խուճապի մի մատնվեք, քանի որ կորոնավիրուսով հիվանդների մեծ մասը հիանալի ձևով բուժում է ինքն իրեն, սակայն կան վարակակիրներ, որոնց մոտ հիվանդությունը բարդանում է, նրանք պետք է ամեն կերպ փորձեն կապ հաստատել «ընտանեկան բժշկի» հետ և ձեռք բերեն պուլսոքսիմետրը և պարբերաբար չափեն թթվածնի քանակն արյան մեջ։
Գայանե Ակոջյան