Պրինց անունով սև կատուն, որը կորել էր մեկ ամիս առաջ գտնվեց, նա վերադարձավ իր ընտանիք:

Ուղիղ մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ մենք հրապարակեցինք նյութը, որ կորել է սև կատու, տանտերերը արձագանքեցին և տարան իրենց կատվին, սև հյուրին ապաստանած` Հայկանուշ Գրիգորյանի մոտից, ով բնակվում է Մաշտոցի 92 հասցում, ինչպես պարզվեց, մեր կորած կատվի անունն է Պրինց, թեև խմբագրությունում կատվին անվանեցին «Քնքուշ», լինելով Իրաքից դեպի Եվրոպա փախստական ընտանիքի կորցրած կատվի մասին նյութի ազդեցության տակ, որին գտել են որոշ կամավորներ և վերադարձրել ուրախ տերերին:

Մեր Պրինցին գտել և մոտ երկու շաբաթ կերակրել է բժիշկ` Հայկանուշ Գրիգորյանը, ում տանն ապրում է սիամական կատու: Կատուների հանդեպ սիրուց ելնելով Հայկանուշը ցանկացավ գտնել վզնոցավոր սև կատվի տերերին, քանի որ պարզ էր, որ տան կատու էր:

Կատվի սեփականատիրոջ Արուսի խոսքով, կատուն 8 ամսական էր, երբ կորել էր: Իսկ ավելի ճիշտ նրանք մտածում էին, որ կատվին ինչ-որ մեկը գողացել էր, քանի որ կատուն ինքն իրեն տնից այդքան հեռու չէր կարող հայտնվել: Տերերը ապարդյուն փնտրում էին մեկ ամիս շարունակ: Ինքը կատուն Ախալքալաք է ընկել Թբիլիսիից, նախկին տերը տվել էր իր մորը, այն բանից հետո, երբ կատուն թռնելով 4-րդ հարկից կոտրել էր թաթիկը: Երբ կատուն կորել էր ամբողջ ընտանիքով փնտրում էին, իսկ տանտիրոջ աղջիկը միշտ զանգում հետաքրքրվում էր, թե գտնվել է արդյոք կատուն:

Կատվի մասին լսեցին տերերի հարազատները, և ասացին, որ համացանցում կա նյութ նրա մասին: Երեկ տանտերը տարավ իր կատվին տուն:

Տեսանյութն այն մասին, թե ինչպես գտնվեց Պրինցը դիտեք այստեղ.