Խիստ ձմեռը և դրա հետևանքները կարծես բոլոր ախալքալաքցիների համար միևնույնն էին։ Ձմեռային խնդիրները տարբեր են գյուղացու և քաղաքացու համար, չնայած հիմքը նույնն է, սակայն արդյունքն անհամեմատելի։
Եթե քաղաքի բնակչին անհանգստացնում է քանդված և ցեխապատ ճանապարհները, ապա գյուղացին անհանգստանում է փակ ու անանցանելի ճանապարհների համար։
Առհասարակ ախալքալաքյան գարունը սկսվում էր մայիս ամսից, սակայն այս տարի ինչպես ձմեռը, այնպես էլ գարունը տեղանքում ունեցավ օրացույցային բնույթ։ Մարտ ամսից գարնանային արևը մոռացրեց երեք ամիս տևվող ցուրտն ու ձյունը։
Ջուլիետա Տոնականյան