Երաժշտությունը օգնում է Սվետլանա Կարոյանին հեռանալ ամենօրյա հոգսերից, երաժշտության մեջ նա մոռանում է դժվարությունները, խնդիրները, նա արդեն 25 տարի է ղեկավարում է Ախալքալաքի երաժշտական դպրոցը:
Մութ միջանցքում՝ ծածկված պատի փայտյա նրբատախտակներով, դասական երաժշտության ներքո դեռևս զգում ես խորհրդային միջավայրը: Ճիշտ է, երաժշտական դպրոցի շենքը շատ ավելի մեծ է: Ապրելով նախախորհրդային և հետխորհրդային շրջանը, շենքը դեռեւս ծառայում է երաժշտությանը եւ երեխաներին: Այստեղ է, որ 33 տարիների ընթացքում երաժշտություն է դասավանդում ուսուցչուհի եւ համատեղելիությամբ նաև դպրոցի տնօրեն Սվետլանա Ներսեսովնա Կարոյանը:
Իր առաջին քայլերը Սվետլանա Ներսեսովնան (այսպես նրան դիմում են աշակերտները) կատարել է հենց այս դպրոցում, հետո ընդունվել է Թբիլիսիի Փալիաշվիլու անվան երաժշտական դպրոց:
«Ես կարծում եմ, ես քաջ էի: Ես 15 տարեկան էի, երբ շաբաթ եւ կիրակի միայնակ գնում էի Թբիլիսի, այն ժամանակ ճանապարհը տեւում էր 7-8 ժամ, դաս էի քաղում դասախոսներից եւ ետ վերադառնում»,- պատմում է նա::
Երաժշտական դպրոցից եւ 3 տարի փորձերից հետո նա ընդունվեց Երևանի կոնսերվատորիա: 5 տարի սովորելուց հետո, Սվետլանա Ներսեսովան վերադարձավ եւ դարձավ ուսուցչուհի, իսկ հետո` տնօրեն, ետևում թողնելով երազանքները՝ համերգների, բեմի եւ ասպիրանտուրայի մասին:
Համերգատու երաժիշտ լինելու իր մանկության և ընդհանրապես կյանքի երազանքը իրագործել են նրա աշակերտները, որոնցով նա հպարտանում է, ոգեշնչում է նրանց եւ նրանցից յուրաքանչյուրին տալիս է իր կյանքից և ժամանակից մի նշույլ: Նրա բազմաթիվ տաղանդավոր աշակերտների թվում է նաև փոքրիկ երաժշտական աստղ Անահիտ Ստելմաշովը:
Քրիստինե Մարաբյան