Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 1 721-ով: Մահացել է 39 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 208 638 դեպք: Ապաքինվել է ևս 4 599 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 180 441:

Կորոնավարակից մահացել է ևս 39 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 094:

Կարանտինային ռեժիմում է 481 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 553 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 913-ը:

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 904 նոր դեպք, ապաքինվել է 4 316 պացիենտ: