Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 52 496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 571-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։
Ապաքինվել է ևս 89 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44 672 է, փաստացի բուժվողներինը՝ 6 545։
Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից,։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 977 դեպք կա, այլ պատճառով՝ 302։
Մեկ օրում թեստավորվել է 3158 մարդ։ Ընդհանուր առմամբ, 306 965 թեստ է արվել։