Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 896: Ընդ որում 307-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 17 նոր դեպք։
Ադիգենի` 4,
Ախալցիխե` 4,
Բորժոմի` 8,
Ասպինձա` 1,
Ախալքալաքում` 0 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 563 անձ:
Ախալցիխեում՝ 198,
Բորժոմիում՝ 159,
Ադիգենում՝ 69,
Ասպինձայում՝ 54,
Ախալքալաքում՝ 78,
Նինոծմինդայում՝ 5:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 18 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 137 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 185 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2968, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 9 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 16 անձ, ընթանում է փորձաքննություն։