Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդություն կատարելու նպատակով արտասահմանյան դիտորդները կկարողանան ազատորեն ժամանել Վրաստան: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: Այժմ ԿԸՀ-ն գրանցում է կուսակցություններին՝ ընտրություններին մասնակցելու նպատակով:
«Կանցկացվեն առավելագույն թեստավորումներ, մյուս դեպքերում` միջազգային դիտորդների աշխատանքի համար խոչընդոտներ չեն լինի: Բացառված է երկշաբաթյա կարանտինը, նման դեպքում չէ՞ որ կորչում է դիտորդների ժամանման իմաստը», – ասել է Կոբախիձեն:
Օգոստոսի 1-ից Վրաստանը նախատեսում է բացել իր սահմաններն օտարերկրյա այցելուների համար, մինչդեռ հստակ հայտնի չէ, թե որ դեպքում կգործեն անվտանգության կանոնները:
Իր հերթին, Եվրոպան արդեն իսկ հուլիսի 1-ից բացել է իր սահմանները Վրաստանի համար: Մեր երկիրը ներառվել է 15 անվտանգ երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Շենգենյան գոտի՝ նվազագույն խանգարող հանգամանքներով: