Վաուչերներ ինտերնետացման համար 2018թ.-ից կսկսվի ինտերնետացման վաուչերների (արժեթուղթ) բաժանումը: 30 000 ընտանիքներ կկարողանան գնել համակարգիչ և միանալ համաշխարհային ցանցին, Ինտերնետին:
Վաուչերները նախատեսված են 30 000 ընտանիքների համար, կազմում են մոտ 300 լարի, որից գումարի կեսը, օգտագործվելու է միանալու համար Ինտերնետին, իսկ երկրորդ մասը համակարգիչ ձեռքբերելու նպատակով վարկի գումարը մտցնելու համար:
Նախագծի շրջանակներում կստեղծվի հատուկ վեբ-կայք, որտեղ կկարողանան գրանցվել պոտենցիալ ստացողները: Նախագծին կկարողանան մասնակցել տարածաշրջաններում ապրող մարդիկ, ինչպես նաև տարածաշրջաններում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Ըստ Համաշխարհային բանկի ազգային ինովացիոն էկոհամակարգի նախագծի մենեջեր Բեսո Աբուլաձեի, 2017 թ-ին նախատեսվում է անցկացնել համակարգչային գրագիտության և էլեկտրոնային կոմերցիայի անվճար թրեյնինգ-վարժանքներ: Իսկ 2018 թ.-ից կսկսվի վաուչերների բաշխման գործընթացը:
Լուսինե Աստոյան