Մշակույթի տունը, որ Վարևանում 2018 թականին էին վերանորոգել, անորակ կատարված շինարարական աշխատանքների պատճառով օր օրի փլուզում է: Ախալքալաքի քաղաքապետարանից վստաեհցնում են վերանորոգում իրականացրած ընկերությունը պատրաստակամ է շտկել թերությունները: Այդ աշխատանքերը կսկսվեն 2021 թվականին:
JNEWS-ը բազմիցս է անդրադարձել և ներկայացրել Վարևանի մշակույթի տան վիճակը: Կառույցը, որի վերանորոգման համար հատկացվել է 61 408 լարի, դեռ չօգտագործած արդեն փլուզվում է։ Նորոգված մշակույթի տունն աշխատողներ չունի: Նորոգման աշխատաքներից ընդամենը մի քանի ամիս անց քանդվել է շենքի առաստաղը, հիմա արդեն պատերն են խոնավացել, շենքը կամաց-կամաց քայքայվում է:
Վարևանի նորոգված մշակույթի տունը քանդվում է
Վարևան գյուղի վերանորոգված ակումբի առաստաղն արդեն փլվում է
Մենք չկարողացանք կապ հաստատել վերանորգման աշխատանքներն իրականացրած ընկերության հետ, մեր հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Ախալքալաքի քաղաքապետարանից:
«Մենք բանակցում ենք շինարարի հետ, որպեսզի գա և այդ թերությունները լրացնի։ Ինքը մեզանից ժամանակ էր խնդրել համաճարակի հետ կապված, մենք նրա խնդրած ժամանակի հետ համաձայն չենք, քանի որ շատ ժամանակ էր ուզում, մենք էլ մեր առաջարկն ենք արել, հիմա տեսնենք, եթե ինքը մեր առաջարկած ժամանակահատվածում չկատարեց աշխատանքները, ուրեմն կդիմենք դատարան։ Ընկերությունը ժամանակ ուզել է մինչև 2021 թվականի մայիս ամսվա վերջ: Չնայած այն հանգամանքին, որ մենք կարանտինային ժամկետների մեջ տեղավորվում ենք, բայց նպատակահարմար չենք գտնում, որպեսզի այդքան երկար ժամանակ տրամադրենք», – պատասխանեց Ախալքալաքի քաղաքապետարանի վարչաիրավական հարցերով վարչության պետ ասաց Վրեժ Բերիկյանը։
Վարևանի մշակույթի տան թերի վերանորոգման համար քաղաքապետարանը ընկերությունից պահանջում է 3 377 լարի։ Ինչպես նշեցին քաղաքապետարանից ընկերությունից պատրաստակամություն են հայտնել այն վերանորոգելու։
Հիշեցնենք, որ Վարևան գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների իրականացման տենդեր-մրցույթը հաղթել և կատարել է «Իակոբ» ՍՊԸ-ն: Առաստաղի փլուզման հարցով դեռևս 2019 թվականին JNEWS-ը դիմել էր «Իակոբ» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Խոզրևանիձեին, ով էլ պատասխանել էր, որ «առայժմ հայտնի չէ, թե ընկերությունը, երբ կշտկի շինարարական թերությունները»:
Գայանե Ակոջյան