Այսօր, Թբիլիսիում կայացած ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը առավելության է հասել Վրաստանի ընտրանու նկատմամբ՝ 1:2 հաշվով հաղթելով խաղը։
Առաջին խաղակեսին հայկական թիմից գոլ է խփել կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, իսկ վրաց հավաքականից 11 մետրանոցն իրացրել է Վալերի Կազաիշվիլին։ Երկրորդ խաղակեսին հաղթական գոլը հեղինակել է Սարգիս Ադամյանը։
Այս պահին խմբում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 18-ին՝ խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։ Առաջին տեղ զբաղեցրած թիմն ուղեգիր է նվաճում հաջորդ փուլ։