Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 3 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 679: Ընդ որում 290-ը՝ Ախալքալաքում, 133-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 23 նոր դեպք։
Ադիգենի` 0,
Ախալցիխե` 4,
Բորժոմի` 16,
Ասպինձա` 0,
Ախալքալաքում` 3
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 938 անձ:
Ախալցիխեում՝ 285,
Բորժոմիում՝ 256,
Ադիգենում՝ 155,
Ասպինձայում՝ 113,
Ախալքալաքում՝ 121,
Նինոծմինդայում՝ 8:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 54 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 148 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 76 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 916, մահվան դեպքերը՝ 37։
Այս պահի դրությամբ սպասվում է 173 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 58 անձ, ընթանում է փորձաքննություն։