Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 5 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 656: Ընդ որում 287-ը՝ Ախալքալաքում, 133-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 43 նոր դեպք։
Ադիգենի` 3,
Ախալցիխե` 9,
Բորժոմի` 20,
Ասպինձա` 5,
Ախալքալաքում` 5
Նինոծմինդայում` 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 967 անձ:
Ախալցիխեում՝ 278,
Բորժոմիում՝ 247,
Ադիգենում՝ 195,
Ասպինձայում՝ 119,
Ախալքալաքում՝ 120,
Նինոծմինդայում՝ 8:
Իսկ կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 61 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 135 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 82 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 1 840, մահվան դեպքերը՝ 37։
Այս պահի դրությամբ սպասվում է 183 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 41 անձ, ընթանում է փորձաքննություն։