Հարավային Կովկասում ամենացածր միջին աշխատավարձը Վրաստանում է, մի փոքր ավելի բարձր՝ Հայաստանում: Հարավային Կովկասի երկրներից ամենաբարձր միջին աշխատավարձը Ադրբեջանում է:
Picodi.com վերլուծաբանների թիմը կազմել է աշխարհում միջին աշխատավարձերի գլոբալ վարկանիշ: Ըստ այդ վարկանիշի՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երկիրը Շվեյցարիան է, որտեղ միջին ամսական աշխատավարձը դոլարով կազմում է 5989 դոլար: Արծաթն ու բրոնզը ստանում են Լյուքսեմբուրգը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնց բնակիչները, միջին հաշվով, վաստակում են համապատասխանաբար՝ 4014 և 3534 ԱՄՆ դոլար: Իր հերթին, Ռուսաստանը 460 դոլար (32 900 ₽) միջին աշխատավարձով զբաղեցնում է 68-րդ տեղը՝ առաջ անցնելով Թուրքիայից (439 ԱՄՆ դոլար):
Ռուսաստանի պես, Հարավային Կովկասի երկրներն ընդգրկվել են վարկանիշի երկրորդ մասում: Ադրբեջանը 86-րդ տեղում է (335 ԱՄՆ դոլար), որին հաջորդում է Հայաստանը (333 ԱՄՆ դոլար), Վրաստանը՝ 96-րդն է (284 ԱՄՆ դոլար):
Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Կուբան, Ուգանդան և Նիգերիան, աշխատավարձերը՝ 36-ից մինչև 184 ԱՄՆ դոլար:
Վարկանիշում ընդգրկված են 106 երկրներ: Առանց հարկման միջին աշխատավարձը վերցվել է numbeo.com կայքից: 2020 թվականի օգոստոսի արտարժույթի փոխարկման համար օգտագործվել է «Google Finance»-ի միջին փոխարժեքը: