Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 3 907 նոր դեպք: Մահացել է 50 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 187 006 դեպք: Ապաքինվել է ևս 3 780 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 154 241:
Կորոնավարակից մահացել է ևս 50 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 744:
Կարանտինային ռեժիմում է 1 012 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 817 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 227-ը: