Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափել են Վրաստան-ԵՄ հարաբերությունները:
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը հավատարիմ է երկրի եվրոպական ինտեգրմանը, և այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն ունի գործընկերների աջակցությունն ու արդար մոտեցումները:
Զրույցի ընթացքում անդրադարձել են Վրաստանում ընթացող իրադարձություններին։ Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը բաց և անկեղծ քննարկման:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ հանդիպման բացմանը:
Գագաթնաժողովը բացեց հյուրընկալող երկրի վարչապետ, Եվրամիության խորհրդի նախագահ Վիկտոր Օրբանը:
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը կմասնակցի եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում տնտեսական անվտանգության վերաբերյալ թեմատիկ քննարկմանը: Իրակլի Կոբախիձեն նույնպես ծրագրում է ելույթ ունենալ գագաթնաժողովի վերջին գումարման նստաշրջանում: