Երկարատև անձրևների հետևանքով Վարձիայի համալիրի մոտակայքում քարաթափում է եղել, այս մասին հայտնել են ականատեսները: Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ միջադեպի հետևանքով հուշարձանին վտանգ չի սպառնում։
Մի մեծ քար սարերից ընկել էր պահակների շինության վրա, ինչպես հայտնում են ականատեսները, պահակներից ոչ ոք չի տուժել:
«Մշակութային ժառանգության ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին, առավոտյան ժամերին Վարձիայի թանգարանին հարող տարածքում, մուտքի պատնեշի մոտ, լեռան լանջից սկսել են քարեր թափվել:
Սակայն, ինչպես նշվեց, սա թանգարանին հարող տարածքն է՝ մշակութային ժառանգության հուշարձանից՝ Վարձիայի վանական համալիրից հեռու»,- ասված է տեղեկատվության մեջ։