Այսօր Աբասթումանիում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մեկ մարդ սպանվել է, իսկ մյուսը վիրավոր է: Ըստ տեղացիների՝ երկու շինարարական ընկերությունների ներկայացուցիչների միջև վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում որոսորդական հրացանով մարդ է սպանվել:

Ինչպես հայտնում է TV9news.ge-ին, վիրավորը տեղափոխվել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:Ըստ Կլինիկայի մենեջեր Ռեվազ Կուճուխիձեի՝ հիվանդի վիճակը միջին ծանրության է: Տղամարդը հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել:

Կան արդյո՞ք ձերբակալվածներ և ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, դեռևս հայտնի չէ: