Բնապահպանության վարչության աշխատակիցները որսաշրջանի բացման սկզբից մինչ օրս հայտնաբերել են ապօրինի որսի 304 դեպք, այդ թվում 21 դեպք Սամցխե-Ջավախքում:
Ապօրինի որսի մեծ մասը՝ 230 դեպք, գրանցվել է երկրի արևմտյան մասում: Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է 21 դեպք, Արևելյան շրջանում՝ 18, Աջարիայում և Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 7, Քվեմո Քարթլիում՝ 6, Կախեթիում՝ 5 դեպք:
Օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է ապօրինի որսի 3 դեպք: Ընդհանուր առմամբ, բնապահպանության վարչությունը առգրավել է 207 զենք:
Բնապահպանության վարչությունը քաղաքացիներին կոչ է անում, օրենքի խախտում նկատելու դեպքում զանգահարել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության թեժ գիծ՝ 153 (առանց ինդեքսի, զանգը անվճար է, անանունությունն ապահովված է), որպեսզի վարչության համապատասխան շրջանային դեպարտամենտը անհապաղ արձագանքի։
Բնապահպանության վարչության աշխատակիցները, որսորդության սեզոնի շրջանակներում, որսորդության կանոնների խախտման բացահայտման և անօրինական որսորդության կանխման նպատակով, Վրաստանի մասշտաբով անցկացնում են 24-ժամյա ուժեղացված հսկողություն։