Ծալկայում ՃՏՊ-ի հետևանքով 4 հետիոտն է զոհվել: Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ Ծալկայից Կոդա գյուղի ուղղությամբ շարժվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել չորս քաղաքացու, որոնք իջել են հարակից տարածքում կանգնեցված երկու մեքենաներից։

«Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 67-րդ կիլոմետրին Ծալկայից Կոդա գյուղի ուղղությամբ շարժվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որը վարել է Ի.Գ.-ը՝ ծնված 1979 թ.-ին, որը բախվել է 4 քաղաքացու, ովքեր իջել էին հարակից տարածքում կայանված երկու մեքենաներից:

Բախման հետևանքով ստացած վնասվածքներից երեք հոգին տեղում մահացել են, իսկ չորրորդը մահացել է կլինիկայում։

Փաստի առթիվ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով։ Հանցագործության մեջ մեղադրվող Ի.Գ.-ն կալանավորվել է»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։