Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկեղեի բերքատվությունը բավականին բարձր է, հիմնականում բանկչությունը ցորենի լավ բերք ստացել է: Անցած տարի 1 հեկտարից 3 տոննա ցորեն էր ստացվել, իսկ այս տարի՝ 1 հեկտարից 3.8 տոննա:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն Jnews-ին փոխանցեց օպերատիվ տեղեկատվությունը, որը ստացել են գյուղերի գյուղապետներից և խոշոր ֆերմերներից։ Իսկ ավելի կոնկրետ տվյալները պարզ կլինեն դեկտեմբեր ամսին:
Այսպիսով՝ այս տարի Ախալքալաքի շրջանում ցանվել է 7 300 հա գարի, 2 800 հա ցորեն, 300 հա վարսակ և 10 700 կարտոֆիլ։
Ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարի դիմաց կազմում է 3.8 տոննա, իսկ գարիինը՝ 1.6:
«Մարդիկ ավելի լավ բերք ցորենից են ստացել և ըստ այդմ՝ բնակիչները որոշել են մյուս տարի ավելի շատ ցորեն ցանել»,- ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ թե այս տարի, թե անցած տարի նույն չափով են ցանել ցորեն ու գարի:
Ինչ վերաբերուվ է արժեքին, ապա բերքահավաքի սկզբում՝ թե գարիի, թե ցորենի արժեքը տատանվում էր 1 – 1․20 լարիի սահմաններում, իսկ հիմա՝ 0․80- 0․70 լարի է:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանվել է 2 130 հեկտար ցորեն, ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան, 7 381 հեկտար գարի և 326 հեկտար վարսակ։ Իսկ գարու միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմում էր մինչև 1 տոննա, իսկ ցորենինը՝ 3 տոննա (մոտավոր տվյալներով)։