Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն՝ հարցված քաղաքացիների 53 տոկոսը համաձայն է այն կարծիքի հետ, որ կորոնավիրուսով վարակվելուց իրենց հավատքն է պաշտպանել: Բնակչության 38 տոկոսը համաձայն չէ այս կարծիքի հետ:
Միաժամանակ, ուղղափառ հավատացյալների միայն 10 տոկոսն է, որ մասնակցել է զատկական ժամերգությանը: NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցված քաղաքացիների 30 տոկոսը գտնում է, որ կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում և նպատակաուղղված է տարածվել, իսկ 22 տոկոսը գտնում է, որ վիրուսը ստեղծվել է լաբորատորիայում, սակայն տարածվել է պատահաբար:
Բնակչության միայն 13 տոկոսն է կարծում, որ կորոնավիրուսը բնական ճանապարհով է ի հայտ եկել: