13 ժամանակակից հյուրանոցներ` լրիվ համապատասխանող միջազգային չափանիշներին, կկառուցվեն Վրաստանում 2016-2017 թվականներին: Ըստ Վրաստանի Ազգային զբոսաշրջության ադմինիստրացիայի, Թբիլիսիում կկառուցվեն – Hilton Garden Inn, Park Inn by Radisson, Millenium Hotel, Rixos, Hyatt Regency, Moxy Mariott և Intercontinental:
Չորս հյուրանոցներ Crown Plaza, Babylon tower, Cube tower և Princess Hotel կկառուցվեն Բաթումիում:
Ցինանդալիում նույնպես կկառուցվեն Radisson Blu Resort հյուրանոցը, իսկ Քութաիսիում Best Western հյուրանոցը:
«2015 թվականինին բոլոր կատեգորիաների գրանցված հյուրանոցները կազմել է 1 475-ը, մահճակալները – 51 381: Համաձայն այդ ցուցանիշների առաջատար են Թբիլիսին, որտեղ կազմում է 13 186 տեղ, այն կազմում է Վրաստանի ընդհանուր հյուրանոցային սենյակների թվի 25.6%-ը: Այնուհետև Աջարիայի տարածաշրջանն է՝ 11 293 (22%)», – ասվում է վարչակազմի (ադմինիստրացիա) զեկույցում:
Ադմինիստրացիայի տվյալներով 2015 թվականին Վրաստանում բացվեց 19 նոր հյուրանոցներ, ինչի արդյունքում հյուրանոցների թիվը մայրաքաղաքում աճեց 3200-ով:
Էդիտա Բադասյան