Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար, – այս մասին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ներկայացուցիչների հետ հանդիպմանը ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետը նշել է, որ 2012 թվականից ի վեր կառավարությունն անցկացրել է վեց ընտրություն, որոնք միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ և ժողովրդավարական:
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը բարձր է գնահատում գործընկերների հետաքրքրությունը, աջակցությունը և ներգրավվածությունը Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման գործընթացում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչներին` համաշխարհային համավարակի ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդներ ուղարկելու համար և նշել, որ անգնահատելի է նրանց ներդրումը Վրաստանի ընտրական համակարգի հետագա կատարելագործման գործում:
Վարչապետի խոսքով, անցած տարվա նման, կառավարությունը կապահովի անվտանգ ընտրություններ՝ ամբողջությամբ պահպանելով առողջապահության նախարարության կանոնակարգերը:
Հանդիպմանը նշվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Վրաստանի ժողովրդավարական զարգացման և եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ Վրաստանի առաջընթացի համար, և որ կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հավասար պայմաններ ապահովելու համար՝ տեղ չթողնելով հարցական նշանների համար:
Կառավարության ղեկավարն ընդգծել է Վրաստանին ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ աջակցությունը և ասել, որ ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ Վրաստանը կարևոր քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առավել բազմակարծիք և ներառական քաղաքական միջավայրի ապահովման համար: