Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը նույնպես միացել է կոմունալ ծառայությունների սուբսիդավորման կառավարության հակաճգնաժամային ծրագրին: Ծառայությունների կենտրոնի բաժանորդներ հանդիսացող բոլոր ֆիզիկական անձինք 4 ամիս ազատվում են ջրի դիմաց կոմունալ վճարումից:
2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի փետրվար ներառյալ Ախալքալաք քաղաքի, ինչպես նաև Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության կողմից սպասարկվող գյուղերի բնակիչները ազատվում են ջրամատակարարման կոմունալ ծառայությունների վճարումից: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը սպասարկում է քաղաքը և 8 գյուղեր` Դիլիսկա, Չամդուրա, Վաչիան, Մուրջախեթ, Զրես, Կորխ, Թոթխամ և Խուլգումո:
Ջրի ծախսերի կոմունալ վճարումից չեն ազատվում իրավաբանական անձինք:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի սպասարկման կենտրոնն ունի շուրջ 10 000 բաժանորդ: Այս բնակիչները հնարավոր է վճարման անդորրագրեր ստանան, բայց դա չի նշանակում, որ նրանք պետք է վճարեն: