Հունվարի 12-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1857 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 241 637 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 993 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 208 մարդ: Վարակից մահացել է ևս 24 մարդ, ընդհանուր՝ 2 820:
Կարանտինում է գտնվում 514 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3 879 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 569 հոգի: