Սաչխերի լեռնային նախապատրաստական բազայում կարանտին է հայտարարվել: Դրա անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ բազայում գտնվող անհատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նրա վարակումը կապված է «Ռուսթավիի կլաստերի» հետ:
Այն 14 զինվորականները, ովքեր անմիջական կապի մեջ են եղել վարակակրի հետ, մնում են կարանտինում: Ինչ վերաբերում է Սաչխերի լեռնային նախապատրաստական բազայում գտնվող մնացած մարդկանց, նրանք արդեն թեստավորվել են, և նրանցից ոչ ոքի մոտ կորոնավիրուս չի հաստատել: