Հասարակություն 14 Փետրվարի, 2021 • «COVID-19»-ի դեմ պատվաստանյութի մատակարարման առումով մի քանի ուղղություններով տարվում են բանակցություններ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մատակարարելու առումով բանակցությունները վարվում են մի քանի ուղղություններով, մասնավորապես արտադրող ընկերությունների հետ:

Ըստ Ցերցվաձեի, Վրաստանը մինչեւ փետրվարի վերջ կստանա «Pfizer»-ի մինչեւ 30 000 դեղաչափ, որոնք կօգտագործվեն բուժաշխատողների պատվաստման համար: «Բացի այդ, մենք ակնկալում ենք «AstraZeneca» պատվաստանյութի շուրջ 200 000-ից ավելի դեղաչափի «COVAX» պլատֆորմից, որը նախատեսված է ռիսկային խմբերի և բուժաշխատողների համար», — պարզաբանել է Ցերցվաձեն:

«Ես տիրապետում եմ ոչ պաշտոնական կամ կիսապաշտոնական տեղեկատվության, բացի այդ, մեր կառավարությունը և համապատասխան մարմինները, Հիվանդությունների վերահսկման կենտրոնը և Առողջապահության նախարարությունը՝ անձնական բանակցություններից հետո, պայմանավորվել են, որ հիմա` փետրվար-մարտ ամիսներին, Վրաստան կներմուծվի ևս 150 000 դեղաչափ: Սա արդեն լուրջ է, շատ լավ է առաջին քայլի համար:

Մենք կկարողանանք պատվաստել ամենաբարձր ռիսկային խմբերին: Հաշվի առնելով այն, որ առանց պատվաստանյութի էլ մեզ հաջողվել է բարելավել համաճարակային իրավիճակը, այն մեզ կօգնի այս գործընթացում: Մենք գտնում ենք, որ Վրաստանի համար ամենավատ ժամանակաշրջանն ետևում է:

Ես անվանել եմ երաշխավորված պատվաստանյութերը, բայց պատվաստանյութերի հավանական քանակի մատակարարումը շատ ավելի մեծ է, բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով», — Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Թենգիզ Ցերցվաձեն:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝