Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի կամրջի վրա հայկական պետհամարանիշներով բեռնատար մեքենա է կողաշրջվել։ Բեռնատարի վարորդը հայտնել է, որ երթևեկել է ոչ մեծ արագությամբ, սակայն պատահարից խուսափել չի հաջողվել, քանի որ ճանապարհը պատված է մերկասառույցով։
Ինչպես հայտնում է Nor.ge-ին, Նինոծմինդայից մինչև մաքսակետ, ճանապարհը պատված է մերկասառույցով, անուշադրության է մատնված և չի մշակվում աղով ու ավազով։
Պատահարի հետևանքով բեռնատարի բեռը, որը հիմնականում կոշիկներ են` թափվել է ճանապարհին։ Բարեբախտաբար վարորդը չի տուժել։ Տեղում աշխատում է Նինոծմինդայի փրկարար ծառայությունը։