Մոտավոր ժամը 18:00-ի սահմաններում Նինոծմինդայի ոստիկանության նախկին շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհն առաջինը նկատել են հարևան բնակելի շենքի բնակիչները և զանգահարել են հակահրդեհային ծառայություն:
Ինչպես պարզվել է վառվել են հակագազներ, որոնք արկղների մեջ դարսված գտնվում էին սենյակներից մեկում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի հակահրդեհային բրիգատը հրդեհը մարել է: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են :
Շենքը փակ էր, և սկսած 2012 թվականից չէր օգտագործվում:
Նյութը արտատպված է ռադիո NOR-ից