Ըստ Նինոծմինդայի ՇԸՀ-ի ցուցակների, որոնք գրանցել են օրվա ընթացքում, օրվա ավարտին Սամեբա գյուղի թիվ 15 ընտրատեղամասում պարզվել է, որ քվեարկել է ընտրողների 104%-ը:
Ընդհանուր ընտրատեղամասում գրանցված է 63 ընտրող: Սակայն համաձայն՝ ժամը 17.00-ի տվյալների, այս ընտրատեղամասում քվեարկել է 66 քաղաքացի, այսինքն՝ գրանցված ընտրողներից ավելի շատ ընտրող է քվեարկել:
Շրջանային հանձնաժողովի անդամները բացատրում են, որ ընտրատեղամասում հատուկ ցուցակով քվեարկել են սահմանապահները: