Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է Ախալքալաքում և Նինոծմինդայում ընտրատեղամասային հանձնաժողովների թվաքանակը, ինչպես նաև, թե որ կուսակցություններն ունեն իրենց ներկայացուցիչները շրջանային հանձնաժողովներում:
Վրաստանի ամբողջ տարածքում ստեղծվել է 84 շրջանային ընտրական հանձնաժողով (ՇԸՀ): Յուրաքանչյուր շրջանային հանձնաժողովում կա 12 մարդ, որից 6-ը շրջանային հանձնաժողովների անդամներն են, իսկ 6-ը՝ կուսակցության ներկայացուցիչները:
Ախալքալաքի թիվ 40 Շրջանային ընտրական հանձնաժողովում (ՇԸՀ) ձեւավորվել է 70 ընտատեղամաս, որից 7-ը քաղաքում են, իսկ մնացածը՝ գյուղերում:
Ախալքալաքի թիվ 40 շրջանային ընտրական հանձնաժողովում կա 12 անդամ, նրանցից 5-ը Վրաստանի ընտրական վարչության (CEC) աշխատակիցներ են, 1-ը` ժամանակավոր աշխատակից, իսկ 6-ը` կուսակցության ներկայացուցիչներ: Ախալքալաքի ՇԸՀ-ում ներկայացված են․ 3 հոգի՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, 1 հոգի՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից, 1-ը` «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից և 1 հոգի է` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:
Նինոծմինդայի թիվ 41 Շրջանային ընտրական հանձնաժողովում (ՏԸՀ) կազմավորվել է 37 տեղամաս, որից 4-ը` Նինոծմինդայում, իսկ մնացածը` գյուղերում:
Նինոծմինդայի թիվ 41 շրջանային ընտրական հանձնաժողովում կա 12 անդամ, նրանցից 5-ը Վրաստանի ընտրական վարչության (CEC) աշխատակիցներ են, 1-ը` ժամանակավոր աշխատակից, իսկ 6-ը` կուսակցության ներկայացուցիչներ: Նինոծմինդայի ՇԸՀ-ում ներկայացված են. 3 հոգի՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից, 1 հոգի՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից, 1-ը` «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից և 1 հոգի էլ` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից:
Վրաստանի ամբողջ տարածքում ստեղծվել են 30 մեծամասնական ընտրատարածք: Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի համարը 18-ն է, այստեղ գրանցված է 57 831 ընտրող: Վրաստանի բոլոր 30 ընտրատարածքներում գրանցված է 3 501 931 ընտրող:
Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք կանցկացվեն խառը համակարգով: 150 պատգամավորներից 120-ը կընտրվեն համամասնական, 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով: