Բավրա գյուղի մերձակայքում գտնվող արհեստական լճի ձկների մոտ, վարակման և վիրուսների առկայության, լաբորատոր հետազոտությունը, որը կարող էր զանգվածային անկում առաջացնել, ցույց է տվել բացասական արդյունք, այսինքն՝ ձկները վարակված չեն եղել: Անհասկանալի է ջրի լաբորատոր անալիզն իրականացվել է, թե ոչ, Գյուղատնտեսության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի լաբորատորիայում ասում են, որ իրենք ջրի նմուշը չեն ստացել, իսկ բնապահպանության տարածաշրջանային ծառայությունից ասում են, որ նմուշն ուղարկել են:
Բավրա գյուղի մերձակայքում գտնվող ջրամբարում, որը տեղացիներն անվանում են «Բյոգեկ» լիճ, զանգվածային կերպով սատկած ձկների վարակվածության մասին լաբորատոր եզրակացությունն արդեն պատրաստ է:
Սննդի ազգային գործակալության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Լիա Բեքաուրին հաղորդեց.
«Ախալքալաքի Բավրա գյուղում գտնվող Բյոգեկ լճի ձկների մոտ վարակիչ հիվանդություններ չեն հաստատվել, այն ինչի նկատմամբ մենք ստուգել ենք դա չի հաստատվել, վարակ չկա », – ասաց նա:
Մեզ չհաջողվեց դեռ հստակ պատասխան ստանալ ջրի լաբորատոր անալիզի վերաբերյալ, քանի որ Գյուղատնտեսության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի լաբորատորիայից մեզ ասացին, որ Թբիլիսիի լաբորատորիան ոչ Ախալքալաքից, ոչ էլ Նինոծմինդայից ջրի որևէ նմուշ չի ստացել: Սակայն, բնապահպանության տարածաշրջանային ծառայությունից մեզ ասացին, որ ջուրն ուղարկել են անալիզի:
«Ես ուղարկել եմ այնտեղ, չգիտեմ, թե ինչ են ասել այնտեղ, միգուցե դեռ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով նրանք այդպես են պատասխանել», – պատասխանեցին տարածաշրջանային ծառայությունից:
Գյուղացիները Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ հավաքել են սատկած ձկներին և թաղել: Ձուկը մոտ 2 տոննա էր:
«Մենզ դեռ հայտնի չէ անալիզնների արդյունքները, բայց նախնական մեզ վերահսկողությունից ասացին, որ, ամենայն հավանականությամբ, անկումը թթվածնի պակասից է առաջացել, ձուկը սատկել է», – ասաց Բավրա գյուղի բնակիչ Վրեժ Բերիկյանը:
Մենք փորձում ենք ճշտել, թե ջուրն անալիզի համար ուր է ուղարկվել, որպեսզի պարզենք ձկների անկման ճշգրիտ պատճառը:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Թորիա գյուղի մոտակայքում գտնվող լճակում, որը տեղացիներն անվանում են «Թորիայի գյոլ» և Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև տեղակայված փոքր լճում նույնպես նկատվել է կարաս ձկների մասսայական անկում: