«Քաղաքացիները հնարավորություն կունենան արագ թեստ հանձնել պետության հաշվին, ամեն օր կանցկացվի մոտ 20 հազար թեստավորում», – կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետը նշել է, որ այս երկու ամիսների ընթացքում ինտենսիվ թեստավորման գործընթացի նպատակն է հնարավորինս արդյունավետ դարձնել սահմանափակումների երկամսյա ծրագիրը` հնարավորինս արագ հայտնաբերելու, մեկուսացնելու և բուժելու վարակակիրներին:
«Ինտենսիվ թեստավորումը կոնկրետ նպատակ ունի՝ սահմանափակումների երկամսյա ծրագիրը, որը պետք է լինի հնարավորինս արդյունավետ, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ հայտնաբերել վարակակիրներին, մեկուսացնել կամ բուժել նրանց, որպեսզի երկու ամիս հետո՝ փետրվարի սկզբին, շարունակենք ապրել լիարժեք կյանքով»,- հայտնել է Գիորգի Գախարիան: